Monthly Archives: September 2015

Պատրիարք Կիրիլ. հարբած վերնախավը շատ վտանգավոր է

Սոցիալական ծառայության հարցերով Համաեկեղեցական 5-րդ  լիագումար նիստում  ունեցած իր ելույթում  Ռուս ուղղափառ եկեղեցու  Պատրիարք Կիրիլը  հատուկ անդրադարձել է ալկոհոլիզմի դեմ պայքարի հարցերին: <<Ես ցանկանում եմ  խոսել մի թեմայի մասին, որը  կապ ունի մեր ազգի առողջության հետ: Դա ալկոհոլիզմի թեման է>>ասել էր Պատրիարքը  և շարունակել. <<Կարծում եմ, որ դրական որոշակի տեղաշարժեր  այնուամենայնիվ տեղի են ունենում: Կարևոր [...]

By |2015-09-08T13:57:13+04:00September 8th, 2015|Նորություններ|0 Comments

Ավելի քան   4  հազար իսլամիստ գրոհայիններ են թափանցել Եվրոպայի երկրներ

<<Իսլամական պետություն>> խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ  փախստականների անվան տակ թափանցել են  Եվրամիության երկրներ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sunday Express թերթը` հղում անելով այդ խմբավորման մեջ գտնվող աղբյուրին: Գործակալի համաձայն գրոհայինները հաջողությամբ մտել են Եվրոպա: Նրա խոսքով իսլամիստները  միանում են փախստականներին  թուրքական Իզմիր և Մերսին քաղաքների  նավահանգիստներում, այնուհետև   Միջերկրական ծովով  հասնում են Իտալիա, [...]

By |2015-09-07T13:10:07+04:00September 7th, 2015|Նորություններ|0 Comments

 Հռոմի Պապը Եվրոպայի կաթոլիկ թեմերին կոչ է արել ապաստան տալ փախստականներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը   կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ կոչ է արել, որպեսզի  Եվրոպայի յուրաքանչյուր վանք, կաթոլիկ թեմ  ընդունեն փախստական գոնե մեկ ընտանիքի: Այս կերպ Պապը իր վերաբերմունքն է արտահայտել միգրանտների ողբերգական վիճակի նկատմամբ, միգրանտների, ովքեր  փախչում են Եվրոպա` փրկվելու պատերազմներից, քաղցից և հալածանքներից: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին` կաթոլիկ Հովվապետը ասել էր.<<Թող Եվրոպայի յուրաքանչյուր  համայնք, [...]

By |2015-09-07T13:07:22+04:00September 7th, 2015|Նորություններ|0 Comments

ТБН-Россия հեռուստաալիքի թիմը  խնդրում է շարունակել  աղոթել Իգոր Նիկիտինի առողջության վերականգման համար

ТБН-Россия հանրային հեռուստաալիքի աշխատակիցները  կոչ են արել քրիստոնյաներին  շարունակել աղոթել   հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի  առողջության վերականգման համար: << ТБН-ի սիրելի բարեկամներ: Հարգելի հեռուստադիտողներ: ТБН-Россия  հեռուստաալիքի աշխատակազմը   կոչ է անում  շարունակել աղոթել   մեր ղեկավար  Իգոր Նիկիտինի  ֆիզիկական ուժերի վերականգման համար: Վերջերս մենք   միասնական աղոթքի օր էինք  հայտարարել, որի  ժամանակ  հազարավոր ընկերներ միացել էին մեզ: Դրանից հետո [...]

By |2015-09-07T13:04:13+04:00September 7th, 2015|Նորություններ|0 Comments

Հնդկաստանի մուսուլման առաջնորդները դատապարտել են Իսլամական պետությանը

Հնդկաստանում ավելի քան հազար մուսուլման քարոզիչներ և աստվածաբաններ  ֆետվ են հրապարակել (իսլամում կրոնական օրենսդրական փաստաթուղթ), որում դատապարտում են  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը: Այս կերպ խմբավորման գործունեությունը անօրինական են ճանաչել: Փաստաթղթում նշված է, որ խմբավորումը իրեն անվանել է <<Իսլամական պետություն>>, սակայն  ոչ մի կապ  չունի իսլամի հետ և պղծում է կրոնի  հիմքերն ու սկզբունքները: Նշենք, որ Հնդկաստանը [...]

By |2015-09-07T13:01:01+04:00September 7th, 2015|Նորություններ|0 Comments

Կալանավորել են միասեռ ամուսնությունները չգրանցող ամերիկուհուն 

Ամերիկյան Կենտուկի նահանգի  դատարանը  վճիռ է ընդունել  կալանավորել  քաղաքային վարչության ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի  Կիմ Դևիսին այն բանի համար, որ նա հրաժարվում է  ամուսնության վկայականներ տալ միասեռ զույգերին: Կիմը  հայտարարել է, որ  միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրա կարծիքով  համասեռամոլների ամուսնությունները  խախտում են Աստծո օրենքը  և այդ պատճառով ինքը հրաժարվում է կատարել իր [...]

By |2015-09-07T12:47:24+04:00September 7th, 2015|Նորություններ|0 Comments

Պակիստանում աստվածանարգության կեղծ մեղադրանքով դարձյալ քրիստոնյա են ձերբակալել

  Պակիստանում դարձյալ քրիստոնյա են ձերբակալել աստվածանարգության մեղադրանքով: Փենջաբ նահանգի բնակիչ Փերվեզ Մասիհին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա կենցաղային հարցի շուրջ վիճել էր մի մուսուլմանի հետ: Տեղի ունեցածը այսպես է մեկնաբանել քրիստոնյա իրավաբան, <<Ձայն>> ոչ կառավարական կազմակերպության նախագահ Աննիկա Էնթոնին.<<Ինչպես միշտ, մուսուլմանները չարաշահում են աստվածանարգության օրենքը և անձնական վրեժխնդրությունից ելնելով քրիստոնյաների դեմ կեղծ [...]

By |2015-09-06T14:23:58+04:00September 6th, 2015|Նորություններ|0 Comments

Բելգիայում մեծացել է գողությունների թիվը տաճարներում

Բելգիայում մեծացել է տաճարներում գողության դեպքերի թիվը:  Այս ամռան ընթացքում տաճարներից և մատուռներից գողացել են ծիսական ավելի քան  20 թանկարժեք առարկաներ: Այս թիվը երեք անգամ ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: Բելգիայի  կրոնական արվեստի և մշակույթի կենտրոնը  խոր մտահոգություն է հայտնել գողությունների թվի մեծացմամբ  և խորհուրդներ է տվել, թե ինչ կարելի  է անել  գողությունների դեպքում: Կենտրոնի [...]

By |2015-09-06T14:22:40+04:00September 6th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top