Հնդկաստանում ավելի քան հազար մուսուլման քարոզիչներ և աստվածաբաններ  ֆետվ են հրապարակել (իսլամում կրոնական օրենսդրական փաստաթուղթ), որում դատապարտում են  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը: Այս կերպ խմբավորման գործունեությունը անօրինական են ճանաչել: Փաստաթղթում նշված է, որ խմբավորումը իրեն անվանել է <<Իսլամական պետություն>>, սակայն  ոչ մի կապ  չունի իսլամի հետ և պղծում է կրոնի  հիմքերն ու սկզբունքները: Նշենք, որ Հնդկաստանը մուսուլման բնակչության թվով  երկրորդ երկիրն է աշխարհում: Հնդկաստանում բնակվում է ավելի քան 170 միլիոն մուսուլման: Ի դեպ երկրում արմատական շարժումներ չկան: Սակայն վերջերս ակտիվացել է  արմատական իսլամիստ հավաքագրողների գործունեությունը, ովքեր երիտասարդներին  հավաքագրում են Մերձավոր Արևելքում  իսլամիստների շարքերում կռվելու համար: Հնդկաստանի իշխանությունները խիստ  անհանգստացած են  սոցիալական ցանցերում կրոնական ծայրահեղականության  քարոզչության աճով: