<<Իսլամական պետություն>> խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ փախստականների անվան տակ թափանցել են Եվրամիության երկրներ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sunday Express թերթը` հղում անելով այդ խմբավորման մեջ գտնվող աղբյուրին: Գործակալի համաձայն գրոհայինները հաջողությամբ մտել են Եվրոպա: Նրա խոսքով իսլամիստները միանում են փախստականներին թուրքական Իզմիր և Մերսին քաղաքների նավահանգիստներում, այնուհետև Միջերկրական ծովով հասնում են Իտալիա, որից հետո գնում են եվրոպական այլ երկրներ, մասնավորապես Շվեդիա և Գերմանիա: Աղբյուրի խոսքով իսլամիստները ցանկանում են վրեժ լուծել արևմտյան կառավարություններից Սիրիայում և Իրաքում օդային հարվածներ իրականացնելու համար: Հարձակումները ուղղված են լինելու կառավարությունների դեմ և ոչ թե քաղաքացիների: