Պակիստանում դարձյալ քրիստոնյա են ձերբակալել աստվածանարգության մեղադրանքով: Փենջաբ նահանգի բնակիչ Փերվեզ Մասիհին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա կենցաղային հարցի շուրջ վիճել էր մի մուսուլմանի հետ: Տեղի ունեցածը այսպես է մեկնաբանել քրիստոնյա իրավաբան, <<Ձայն>> ոչ կառավարական կազմակերպության նախագահ Աննիկա Էնթոնին.<<Ինչպես միշտ, մուսուլմանները չարաշահում են աստվածանարգության օրենքը և անձնական վրեժխնդրությունից ելնելով քրիստոնյաների դեմ կեղծ մեղադրանք են առաջադրում>>: Ձերբակալվածի կինը պատմել է, որ գիշերը ոստիկանները ներխուժել են իրենց տուն, դաժան ծեծի ենթարկել ամուսնուն և տարել: <<Փերվեզը բոլորովին մեղավոր չի>>-ասել էր կինը: