Սոցիալական ծառայության հարցերով Համաեկեղեցական 5-րդ լիագումար նիստում ունեցած իր ելույթում Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլը հատուկ անդրադարձել է ալկոհոլիզմի դեմ պայքարի հարցերին: <<Ես ցանկանում եմ խոսել մի թեմայի մասին, որը կապ ունի մեր ազգի առողջության հետ: Դա ալկոհոլիզմի թեման է>>ասել էր Պատրիարքը և շարունակել. <<Կարծում եմ, որ դրական որոշակի տեղաշարժեր այնուամենայնիվ տեղի են ունենում: Կարևոր առաջընթացը ես տեսնում եմ այն բանում, որ իշխանավորները, գործարարները հրաժարվում են գործնական հարցերը քննարկել կոնյակի շշի շուրջ: Խորհրդային ժամանակներում այսպես էր. ցանկանում ես համաձայնության գալ, ուրեմն կոնյակ բեր: Ես մեծագույն ուրախությամբ նշում եմ, որ ներկայումս այդ երևույթը վերացել է: Փառք Աստծուն ղեկավար շրջաններում չկան ոգելից խմիչքները չարաշահող մարդիկ: Խոսքս վերաբերում է մեր հասարակության էլիտային , իսկ հարբած էլիտան շատ վտանգավոր է: Ռուսական պետության առաջին դեմքերի և ընդհանրապես ղեկավարության առողջ կենսակերպը հրաշալի օրինակ է բոլորի համար>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: