Daily Mail –ի համաձայն Մեծ Բրիտանիայում 68 տարեկան քրիստոնյա Ռոուզ Ուայթը Մանչեստրի մուսուլմանական դպրոցի տնօրենին նամակ էր ուղարկել, որում կոչ էր արել աշակերտուհիներին չստիպել մուսուլմանական հանդերձներ կրել և առաջարկել էր քրիստոնեություն ընդունել, քանի որ իսլամը երկրպագում է սատանային: Դպրոցի տնօրենը նամակը ստանալուց հետո դիմում էր ներկայացրել ոստիկանություն: Իր հերթին էլ Ռոուզ Ուայթը հայտարարել էր, որ ոչնչում մեղավոր չի և իր կրոնական պարտքն է համարում կոչ անել մուսուլմաններին քրիստոնեություն ընդունելու: Արդյունքում դատարանը քրիստոնյա այս կնոջը դատապարտել է 100 ժամ հասարակական աշխատանք կատարելու: