CNN-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Հոութորն քաղաքում անհայտ անձինք հակաօրինական գործողություններ են կատարել երկու մզկիթների տարածքում: Մզկիթներից մեկում արհեստական նռնակ են նետել, որի վրա գրված է եղել Հիսուս, իսկ մյուս մզկիթում նրանք թողել են << Հիսուսն է ճանապարհը>> գրառումը: Հետաքննություն է սկսվել, որում ներգրավել են Հետաքննությունների Դաշնային Բյուրոյին: Նշենք, որ Հոութորնը գտնվում է Սան Բերնարդինո քաղաքի հարևանությամբ, որտեղ վերջերս մուսուլման ամուսինները ահաբեկչություն էին իրականացրել, որին զոհ է գնացել 14մարդ: Այդ զույգը ահաբեկչությունից առաջ համացանցում տեղադրել էր <<Իսլամական պետություն>> խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին տված իրենց հավատարմության երդումը: