Չեխիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Իրաքից փախստական 37 քրիստոնյա ընտանիքի: Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սուբոտկայի խոսքով հաջորդ տարվա առաջին երեք ամիսներին կընդունեն 153 փախստական քրիստոնյաների, ովքեր ներկայումս գտնվում են Քուրդիստանի և Լիբանանի ճամբարներում: Անցյալ շաբաթ Սլովակիան ընդունել է Սիրիայից փախստական 149 ասորի քրիստոնյաների: