Fides-ի համաձայն`Սիրիայի Մարոնիտյան կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները դեմ են երկրի բաժանմանը: Նրանք առաջարկում են կիրառել Լիբանանի հասարակական կառուցվածքային մոդելը, որը թույլ կտա վնասազերծել Սիրիայում ճգնաժամային վիճակ առաջացրած կենտրոնախույս ուժերին, որոնք շարունակում են խորացնել այդ վիճակը, ինչը կարող է հանգեցնել երկրի պառակտմանը: Սիրիայում տիրող իրավիճակին նման գնահատական են տվել մարոնիտ կաթոլիկ եպիսկոպոսների հերթական ժողովի ժամանակ: Ժողովի ընդունած հայտարարության մեջ ասվում է.<< Սիրիայի քարտեզի վերաձևման վերաբերյալ լուրերը ոչ մի լավ բան չեն խոստանում այդ տարածաշրջանի համար: Հարցի նման լուծումը սխալ և թերի կլինի>>: Եպիսկոպոսները առաջարկելով կիրառել Լիբանանի օրինակը, գրել են.<<Կարող ենք փրկել մեր տարածաշրջանը համընդհանուր աղետալի ապագայից, եթե կիրառենք արդեն փորձված սոցիալական համակարգերը, որոնք հավասարապես ապահովում են կրոնական տարբեր խմբերի շահերը: Այս առումով մեծ նշանակություն ունի Լիբանանի փորձառությունը >>: