«Hollywood Reporter»-ի համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կենսագրության մասին պատմող << Ինձ անվանեք Ֆրանցիսկ>> ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 1-ին Վատիկանում: Դեկտեմբերի 3-ից ֆիլմը կցուցադրվի Իտալիայի ամբողջ տարածքում: Կինոնկարը պատմում է Կաթոլիկ Հովվապետի մանկության, պատանեկության, Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում կատարած հովվական աշխատանքի և վերջապես Պապ ընտրվելու մասին: Երիտասարդ Պապի դերը կատարում է արգենտինացի դերասան Ռոդրիգո դե լա Սերնան: Սկզբնապես նախատեսված էր, որ գլխավոր դերը կատարելու է հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը: Այդ մասին 2013թվականին հայտարարել էր ֆիլմի պրոդյուսեր Պեդրո Վալսեչին: