Charisma News-ի համաձայն`ամերիկացի հայտնի դերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր Դենզել Վաշինգտոնը քարոզել է << Քրիստոսի եկեղեցիների>> միության 108-րդ վեհաժողովի շրջանակներում կազմակերպված բարեգործական երեկույթի ժամանակ, որը կայացել էր Սենտ Լուիս քաղաքում: Երեկույթին ներկա մի քանի հարյուր մասնակիցներին ուղղված իր խոսքում դերասանը մասնավորապես ասել էր. << Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն: Հավատը և լավատեսությունը կերկարացնեն ձեր կյանքը: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր գործերում օգտագործենք աղոթքի զորությունը և շնորհակալ լինենք Աստծուն>>-ասել էր դերասանը: Նշենք, որ Դենզել Վաշինգտոնը հրապարակավ բազմիցս հայտարարել է իր քրիստոնեական հավատքի մասին: Նա մեծացել է հիսունական եկեղեցու հովվի ընտանիքում: Ներկայումս դերասանը կնոջ և երեխաների հետ այցելում է Լոս Անջելեսի << Քրիստոսի եկեղեցին>>, որը աֆրո-ամերիկյան հիսունական խոշորագույն հարանվանությունն է, ունի 12 հազար համայնք: