АВС գործակալության համաձայն Հալեպի Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Անտուան Աուդոն Ժնևում կայացած Մերձավոր Արևելքի կրոնական և ազգային փոքրամասնությունների խնդրին նվիրված կոնֆերանսում հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցում է Սիրիայի բնակչության կեսից ավելին, իսկ սիրիացի քրիստոնյաների ավելի քան 80%-ը կքվեարկի նրա օգտին, եթե նախագահը իր թեկնածությունը դնի ընտրություններում: Անտուան Աուդոն խիստ քննադատության էր ենթարկել Սիրիայի նախագահի դեմ աշխարհում ընթացող քարոզարշավը: Նա հերքել էր այն մեղադրանքները, որ իբրև թե Սիրիայի կառավարությունը հալածում է քրիստոնյաներին: Եպիսկոպոսը նշել էր, որ Սիրիայում ընթացող պատերազմը նպատակ ունի անկայունացնել Սիրիայի հասարակությունը և արյունալի բախումներ սադրել տարբեր կրոնների հետևորդների միջև: <<Մինչև պատերազմական գործողությունների սկսվելը Սիրիայում բնակվում էր մեկ ու կես միլիոն քրիստոնյա, իսկ ներկայումս նրանց թիվը հասել է 500 հազարի: Սիրիացիների մեծ մասը, այդ թվում նաև քրիստոնյաները երկրից հեռանում են ահաբեկչության սպառնալիքի, իսլամիստ գրոհայինների վայրագությունների պատճառով: Սիրիայում մշտապես խաղաղ գոյակցել են քրիստոնյաները և մուսուլմանները, ազգային տարբեր փոքրամասնություններ, իսկ ներկայիս ճգնաժամային իրավիճակը և պատերազմական գործողությունները արտաքին ուժերի գործունեության արդյունք են>>-հայտարարել էրԱնտուան Աուդոն: Կոնֆերանսից հետո լրագրողներին տված հարցազրույցում եպիսկոպոսը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին ասել էր.<<Չենք ասի, որ նա հրեշտակ է, սակայն նա դև չի>>: