Ալբանական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին եղել բարձրաստիճան քաղաքական գործիչներ, հոգևորականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հուշարձանը գտնվում է քաղաքի կենտրոնում, կաթոլիկ տաճարի հարևանությամբ: Նշենք, որ մեկ տարի առաջ Պապը այցելել էր Տիրանա և հուշարձանի տեղադրման վայրում օրհնել էր Ալբանիայի ժողովրդին: