Գնչուների միջազգային օրվա առիթով, որը նշվում է ապրիլի 8-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից կատարված  հարցումները պարզել են, որ   հավատքը նշանակալի դեր է կատարում  ռուսաստանցի  գնչուների  արժեքների համակարգում: Ռուսաստանում բնակվող գնչուների 90%-ը  քրիստոնեություն է դավանում և ընտանեկան գլխավոր տոները համարում է  Սուրբ Ծնունդը և Հարությունը, իսկ  40% -ը  կարևոր է համարում  քաղաքացիական, այսինքն ռուսական ինքնությունը: Ուսումնասիրությունները կատարվել էին  Ռուսաստանի ազգությունների հարցերով  Դաշնային գործակալության պատվերով: Հարցումները անցկացվել էին Ռուսաստանի 130 բնակավայրերում  18տարեկանից բարձր 1600  գնչուներիշրջանում: