<<Christian Post>>-ի տեղեկացմամբ` իրանական ծագումով ամերիկացի հովիվ Սաիդ Աբեդինին հավատացյալներին կոչ է արել աղոթել Իրանի բանտում գտնվող քրիստոնյա մի կնոջ համար: Facebook-ի էջում  հովիվ Աբեդինին  պատմել է այդ կնոջ` Նազիմի մասին, ով Իրանի գաղտնի եկեղեցու ավագներից մեկն էր: Սաիդ Աբեդինիին  ծառայության  մեջ օգնելու համար    Իրանի իշխանությունները  ձերբակալել են այդ կնոջը և դատապարտել 4տարվա կալանքի: << Նազիմը առաջին կինն էր, ով իմ երկու քույրերից հետո քրիստոնեություն ընդունեց: Նա գաղտնի եկեղեցու ավագ էր, օգնում էր տնային եկեղեցիներ հիմնելու >>-գրել է Աբեդինին: Նրա խոսքով  յուրաքանչյուր ձերբակալությունից հետո  ավագներից որևիցե մեկը թողում էր  ծառայությունը, որովհետև  վախենում էին իրենց կյանքի և ազատության համար, սակայն Նազիմը  միակն էր, որ մինչև վերջ մնացել էր Սաիդ Աբեդինիի թիմում: Երբ Սաիդ Աբեդինիին ձերբակալել էին, ապա Նազիմը, որ Թուրքիա էր հեռացել ձերբակալությունից խուսափելու համար, կամավոր վերադարձել էր Իրան և  ներկայացել իշխանություններին: Իր որոշումը նա բացատրել էր այն հանգամանքով,  որ չի կարող ազատության մեջ լինել, երբ իր հովվին, ով առաջին անգամ իրեն  և իր ընտանիքին պատմել էր Ավետարանի մասին գտնվում է բանտում: << Ահա ես ազատության մեջ եմ, իսկ քրիստոնյա այս քույրը  բանտում է: Դա ինձ թույլ չի տալիս վայելել իմ ազատությունը>>-նշել էր Սաիդ Աբեդինին: Նա հավատացյալներին կոչ է արել  միասնական աղոթել Նազիմի համար: << Երբ մեկը տառապում է , ապա տառապում ենք բոլորս>>-եզրափակել էր իր գրառումը հովիվը:  Նշենք, որ հովիվ Աբեդինիին 8 տարվա բանտարկության  էին դատապարտել Իրանում: Երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո  այս տարվա հունվարի  16-ին նրան ազատել էին բանտից: