BBC-ի տեղեկացմամբ` Իրաքի պատմության ընթացքում առաջին անգամ ստեղծվել են քրիստոնեական զինված ուժեր: <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարելու համար միավորված քրիստոնյա աշխարհազորային ջոկատները իրենց կազմավորումը անվանել են << Բաբելոնի բրիգադ>>: Կազմավորման հրամանատար Ռայան ալ Կիլդանիի խոսքով, երբ իսլամիստ գրոհայինները հարձակվեցին և տարածքներ բռնազավթեցին Իրաքում, ապա տեղի քրիստոնյաները ստիպված էին պաշտպանվել: BBC-ի լրագրողին տված հարցազրույցում ալ Կիլդանին ասել էր.<< Այն ինչ որ անում էին իսլամիստները քրիստոնյաների հանդեպ ուղղակի սարսափելի էր: Այդ գրոհայինները մարդկային կերպարանքով դևեր են>>: Ներկայումս Իրաքում գործում են քրիստոնյա աշխարհազորային ավելի քան 30 ջոկատներ, որոնցում կա մոտ 100 հազար կամավոր: Քրիստոնեական ջոկատներին հաջողվել է համոզել Իրաքի կառավարությանը հոգալ իրենց ծախսերը: Քրիստոնյա կամավորները ոչ միայն մասնակցում են իսլամիստների դեմ մղվող մարտերին, այլ նաև պարեկային հսկողություն են իրականացնում Բաղդադում և իսլամիստներից ազատագրված բնակավայրերում: