<<Fides>> գործակալության համաձայն` Թուրքիայի հարավում գտնվող Դիարբեքիր քաղաքում  քրիստոնեական հիմնադրամը և ավետարանական համայնքը  դատարան են  դիմել` պահանջելով  վերադարձնել իշխանությունների կողմից   բռնագրավված  եկեղեցիները: Այս տարվա  մարտի վերջին, երբ Դիարբեքիրում զինված բախումներ էին տեղի ունենում թուրքական բանակի և  քրդական  զինված կազմավորումների միջև,  Թուրքիայի իշխանությունների հրամանով  փակվել էին  քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր տաճարները: Դա հիմնավորել  էին այն հանգամանքով,  որ քուրդ ապստամբները  տաճարները կարող են օգտագործել իրենց նպատակների համար և  զինված բախումների ժամանակ  տաճարները կարող են   վնասվել: Փակված տաճարների  թվում  են  սուրբ Կիրակոսի հայկական տաճարը, ասորիների Մարիամ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև  հայ- կաթոլիկներին պատկանող  տաճարը  և  բողոքականների աղոթքի տունը:  Բացի եկեղեցիներից  Թուրքիայի իշխանությունները  բռնագրավել են 6 հազար բնակելի տներ Դիարբեքիրի պատմական շրջանում:

Watch movie online The Transporter Refueled (2015)