Գնչուների միջազգային օրվա առիթով, որը նշվում է ապրիլի 8-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից կատարված հարցումները պարզել են, որ հավատքը նշանակալի դեր է կատարում ռուսաստանցի գնչուների արժեքների համակարգում: Ռուսաստանում բնակվող գնչուների 90%-ը քրիստոնեություն է դավանում և ընտանեկան գլխավոր տոները համարում է Սուրբ Ծնունդը և Հարությունը, իսկ 40% -ը կարևոր է համարում քաղաքացիական, այսինքն ռուսական ինքնությունը: Ուսումնասիրությունները կատարվել էին Ռուսաստանի ազգությունների հարցերով Դաշնային գործակալության պատվերով: Հարցումները անցկացվել էին Ռուսաստանի 130 բնակավայրերում 18տարեկանից բարձր 1600 գնչուներիշրջանում: