Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցին>> հոկտեմբերի 31-ին Հելոուինի փոխարեն անցկացնելու է << Աշնանային փառատոն>> ավետարանչության տոնը: Արդեն 7-րդ տարին է, որ <<Ռուս բողոքական եկեղեցին>> անցկացնում է այդ միջոցառումը: Սովորոբար <<Աշնանային փառատոն>> -ի ժամանակ եկեղեցում հավաքվում է 300-400 մարդ: <<Հելոուինի օրը ծնողների հետ շատ երեխաներ են զբոսնում փողոցներում, նրանք կոնֆետներ են հավաքում: Եվ այդ օրը լավագույնն է ավետարանելու համար: Կարող ենք դուրս գալ և ավետարանել>>-ասել է <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը: Հոկտեմբերի 31-ի երեկոյան եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում հյուրասիրություն է կազմակերպվելու: << Քրիստոնեական երաժշտություն է լինելու, մենք շփվելու ենք, քարոզելու ենք ծնողներին, իսկ երեխաները կխաղան: Մարդկանց կհրավիրենք եկեղեցի>>-պատմել է հովիվ Պրոկոպչիկը և շարունակել.<< այդ օրը մենք նույնիսկ չենք հիշատակում Հելոուին անունը: Երբ մարդիկ հարց են տալիս այդ մասին, պատասխանում ենք, որ դա օկուլտային տոն է: Ավելին, երբ մարդիկ սատանայական հանդերձներ են կրում, ապա դա բացասաբար է ազդում նրանց վրա, որովհետև այդ կերպ նրանք գործակից են դառնում չարին: Այդ օրը մենք պարտավոր ենք մարդկանց ասել դրա մասին, զգուշացնել և Հելոուինին այլընտրանք առաջարկել>>: