Փետրվարի 11-ին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ,Պատրիարք Կիրիլը սկսել է այցը Լատինական Ամերիկայի երկրներ: Առաջինը նա այցելում է Կուբա: Հավանա մեկնելուց առաջ Պատրիարքը Վնուկովո օդանավակայանում զրուցել էր Կուբայի դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիայի հետ: Զրույցի ժամանակ Պատրիարք Կիրիլը բարգավաճում էր բարեմաղթել Կուբային: Իր հերթին էլ դեսպանը նշել էր, որ Կուբայում միշտ էլ ուրախ են հյուրընկալելու Պատրիարքին: Ռուս եկեղեցու առաջնորդին ճանապարհելու էր եկել Մոսկվայի հոգևորականությունը: << Ճանապարհս երկար է: Անհրաժեշտ են հոգևոր և ֆիզիական ուժեր: Հուսով եմ, որ ձեր աղոթքներով հոգեպես կզորանամ >>-ասել էր Պատրիարքը հոգևորականներին: Նշենք, որ փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայանալու է Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի պատմական հանդիպումը: