Ստավրոպոլի միտրոպոլիտ Կիրիլ Պոկրովսկին հոգևորականներին կոչ է արել մտածել որբ երեխաներ որդեգրելու ուղղությամբ, որպեսզի այդ կերպ օրինակ ծառայեն մյուսների համար: Այս մասին տեղեկացնում է Ստավորոպոլի եկեղեցին: << Ցանկանում եմ հոգևորականներին կոչ անել մտածել երեխաներ որդեգրելու հնարավորության մասին: Մենք հաճախ ենք խոսում որբության խնդրի մասին տարբեր համաժողովներում և կոնֆերանսներում: Շատ լավ կլինի, եթե քահանաներիցս գոնե մի քանիսը երեխաներ որդեգրենք և օրինակ ծառայենք>>-հայտարարել էր միտրոպոլիտը թեմական ժողովի ժամանակ: Միտրոպոլիտ Կիրիլ Պոկրովսկին շնորհակալություն էր հայտնել քահանա Դիմիտրի Գիչկոյին, ով որդեգրել է երկու փոքր աղջիկների: