Մոսկվայում կայացել է Պետդումայի քրիստոնեական արժեքների պաշտպանության պատգամավորական խմբի համակարգող Սերգեյ Գավրիլովի աշխատանքային հանդիպումը Մերձավոր Արևելքի հասարակական –քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Լիբանանի քրիստոնեական << Մաշերիկ>>կուսակցության նախագահ Ռոդերիկ Խուրին, Եմենի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, գեներալ Յախիա Աբդալա Սալեհը և այլոք: Քննարկվել էին Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի քրիստոնյաների միջև հարաբերությունները, Սիրիայում իսլամական խմբավորումների դեմ պայքարում քրիստոնյաներին օգնություն տրամադրելու հարցը, Եմենում տիրող ճգնաժամային իրավիճակը և այլ հարցեր: Մասնակիցները նշել էին միջկրոնական և միջազգային համագործակցության կարևորությունը: <<Մաշերիկ>>կուսակցության նախագահ Ռոդերիկ Խուրին հանդիպման ժամանակ ներկայացրել էր պատերազմի ավարտից հետո Սիրիայի վերակառուցման և զարգացման ծրագիրը, որը մշակել են կուսակցության փորձագետները: