Ռուսաստանի ավետարանական քրիստոնյաների միության առաջնորդող եպիսկոպոս, Հանրային Պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի ուղերձը Դաշնային Ժողովին: Նախագահի ուղերձը քաղաքական -իրավական ծրագրային փաստաթուղթ է երկրի իրավիճակի և պետության արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ: << Ավանդաբար նախագահը խոսել է Ռուսաստանի առաջ կանգնած ամենակարևոր մարտահրավերների մասին: Օրինակ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման մասին և այլն: Սակայն ինձ համար, որպես բողոքական խոշոր կազմակերպության եպիսկոպոսի հատկապես կարևոր է, որ նախագահը խոսեց մարդկանց հանդեպ հոգատարության` մասնավորապես անվճար բժշկական ծառայություններ տրամադրելու մասին: Կարծում եմ, որ Վ. Պուտինի այս ելույթը կազդի առողջապահության ոլորտի բոլոր մակարդակների պաշտոնյաների վրա: Շատ արդիական է ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական օգնության տրամադրումը, հատկապես սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց: Դա վերաբերում է նաև մարդկանց բարեկեցությանը: Ինձ համար շատ կարևոր է, որ նախագահի ուղերձում իրենց արտահայտություն էին գտել ոչ միայն գլոբալ քաղաքական մարտահրավերները, այլ նաև այս հարցերը >>-ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր եպիսկոպոս Ռյախովսկին: Նա անդրադարձել էր նաև ոչ առևտրային կազմակերպություններին`ասելով.<<Նախագահ Վ. Պուտինը պարզորեն նշեց, որ ոչ առևտրային կազմակերպությունները իրենց դրսևորել են, որպես պետության վստահելի գործընկերներ: Ինչպես գիտենք նման տարբեր կազմակերպություններ են ստեղծել ավետարանական եկեղեցիները : Նրանցից շատերը զբաղվում են թմրամոլներին և այլ կարիքավորներին օգնելով: Ես շատ ուրախ եմ, որ նման կազմակերպություններին տրվելու է իրավական հատուկ`<<հասարակական օգտակար ծառայություններ մատուցողի>> կարգավիճակ, ինչպես նաև այդ կազմակերպություններին հատկացվելու են որոշակի արտոնություններ: Աստուն ծառայելը անբաժանելի է մարդկանց ծառայելուց, կարիքավորին օգնելուց, այսինքն հասարակությանը ծառայելուց: Սա է մեզ սովորեցնում Աստվածաշունչը: Ես հավատացած եմ, որ մեր բարեգործական հիմնադրամները և կազմակերպությունները իրենց տրվող նոր հնարավորություններով կարող են ավելի արդյունավետ օգնել պետությանը սոցիալական մի շարք բարդ խնդիրների հաղթահարման հարցում>>: