Ղպտի եկեղեցու առաջնորդ Թավադրոս II-ը այցելել էր Երուսաղեմ մասնակցելու Երուսաղեմի և Մերձավոր Արևելքի Ղպտի եկեղեցու արքեպիսկոսպոս Աբնա Աբրահամի թաղման արարողությանը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին: Պատրիարքի այցը անսպասելի էր Իսրայելի քաղաքացիական և կրոնական իշխանությունների համար, քանի որ վերջին 35տարիների ընթացքում Ղպտի եկեղեցու առաջնորդները չէին այցելել Սուրբ երկիր: Պատրիարքին ողջունել էին Նոտր Դամ կաթոլիկ կենտրոնում, որը պատկանում է Վատիկանին:Նշենք, որ չնայած Իսրայելը 1979 թվականին խաղաղության պայմանագիր էր կնքել Եգիպտոսի հետ, Պատրիարք Շենուդա 3-րդի օրոք Ղպտի եկեղեցու Սինոդը արգելել էր ղպտի քրիստոնյաներին ուխտագնացություն կատարել Երուսաղեմ այնքան ժամանակ, քանի դեռ վերջանական լուծում չի ստացել իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը: Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Պատրիարք Թավադրոս II-ը մեկնաբանելով իր այցը, ասել էր.<<Իմ այցը պաշտոնական չի: Ուղղակի մարդկային պարտքս եմ համարել ցավակցություն հայտնել և հարգել արքեպիսկոպոսի հիշատակը>>: