Դեկտեմբերի 15 -16-ին Լոնդոնում կայանալու է մուսուլմանական միջազգային 11-րդ համաժողովը, որին մասնակցելու են մուսուլման հոգևոր առաջնորդներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ղազախստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից: Քննարկվող գլխավոր թեման մուսուլման երիտասարդների շրջանում << Իսլամական պետություն>> խմբավորման գաղափարախոսության տարածումն է և դրա դեմ պայքարը: Նշենք, որ մուսուլմանական համաժողովը առաջին անգամ է կայանալու Ռուսաստանի սահմաններից դուրս: << Սկզբում այդ համաժողովը ուներ համառուսաստանյան կարգավիճակ, հետո դարձավ եվրասիական: Նախորդ տարի համաժողովը ստացավ միջազգային կարգավիճակ, երբ համաժողովին սկսեցին ակտիվորեն մասնակցել եվրոպացի մուսուլմանները>>-հայտարարել է Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության մամուլի ծառայությունը: