Իսրայելյան անվտանգության ծառայությանը հաջողվել է ձերբակալել մի խումբ իսլամիստ ահաբեկիչների, ովքեր ծրագրել էին պայթեցնել Հովսեփի դամբարանը Նաբլուսում (աստվածաշնչյան Շեխեմ), երբ դամբարան էին այցելելու հրեա ուխտավորներ: Դամբարանը ուխտատեղի է հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: Այնտեղ թաղված են Հովսեփի մասունքները, որոնք Աստվածաշնչի համաձայն հրեաները իրենց հետ դուրս էին բերել Եգիպտոսից: Նշենք, որ դամբարան կատարվող բոլոր այցելությունները նախապես պետք է համաձայնեցվեն բանակային ծատայության հետ: Իսրայելի անվտանգության ծառայության համաձայն ձերբակալվածները Սամարիայի և Պաղեստինի Ինքնավարության բնակիչներ են և Գազայում գործող << Իսլամական ջիհադ>> ահաբեկչական շարժման անդամներ: