NBC News հեռուստաալիքի տեղեկացմամբ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու, հանրապետական կուսակցության անդամ, նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարստերը հայտարարել է, որ մուսուլմանը չպետք է զբաղեցնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Նրա կարծիքով իսլամը անհամատեղելի է ամերիկյան արժեքների հետ: << Ես ամբողջապես դեմ եմ մուսուլման նախագահի>>-ասել էր Կարստերը հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ: Բեն Կարստերը հայտարարել էր, որ նախագահի հավատքը պետք է համապատասխանի երկրի Սահմանադրությանը, իսկ իսլամը, որպես կրոն անհամատեղելի է ամերիկյան Սահմանադրության հետ: << Եթե հավատքը չի համապատասխանում ամերիկյան արժեքներին և Սահմանադրությանը, ապա դա պետք է անպայման հաշվի առնել>>-ասել էր հանրապետական թեկնածուն: Նշենք, որ նախագահական ընտրություններում Կարսոնի մրցակիցների կարծիքները այդ հարցում տարբեր էին: Նրանից ոմանք խստորեն դեմ էին դուրս եկել հակամուսուլմանական արտահայտություններին: