Սիրիայում << Իսլամական պետություն>> և <<Ան նուսրայի ճակատ>> իսլամական ահաբեկչական խմբավորումների նախկին գրոհայինները զանգավածաբար իրենց զենքերն են հանձնում: Այդ մարդիկ Սիրիայի քաղաքացիներ են, ովքեր անցել էին իսլամիստների կողմը, իսկ հիմա որոշել են վերադառնալ խաղաղ կյանքի: Քենեքեր քաղաքում <<Ան նուսրայի ճակատ>>խմբավորման (սա Ալ Քաիդայի ճյուղն է Սիրիայում ) ավելի քան 500 գրոհայիններ կամավոր հանձնել են զենքերը Սիրիայի բանակին: Այդ գրոհայինների մեծ մասը մինչև 18 տարեկան երիտասարդներ են: Նրանք գրավոր խոստացել են, որ այլևս չեն աջակցելու ահաբեկիչներին և զենք չեն կիրառելու սիրիական բանակի դեմ: Զանգավածաբար զենք են հանձնում նաև Սիրիայի այդ տարածաշրջանի տասնյակ գյուղերում: Նախկին այդ գրոհայինների խոսքով` նրանցից ոմանց իսլամիստները գրավել են գումար առաջարկելով, մյուսներին զենքով են ստիպել: Նրանց մարզում էին Սաուդյան Արաբիայում գտնվող ճամբարում, իսկ հրահանգիչները ամերիկացիներ էին: Նշենք, որ ներկայումս Սիրիայի ռազմաճակատներում իրավիճակը զգալիորեն փոխվել է: Բաշար Ասադին հավատարիմ բանակային ստորաբաժանումները դանդաղորեն, սակայն նպատակաուղղված իսլամիստներից ազատագրում են բնակավայրերը: Մարդիկ արդեն հասկացել են, որ մասնակցում են արտաքին ուժերի կողմից հրահրված պատերազմին: Բնակիչներից շատերը մտադիր են միանալ աշխարհազորային խմբերին և վրեժ լուծել իսլամիստներից: