Christian Post-ի համաձայն` Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ ներկայացվել էր օրենքի նախագիծ, որը հաստատվելու դեպքում նահանգի տարածքում կդադարի գործել միասեռ ամուսնությունները օրինականացնելու վերաբերյալ Գերագույն դատարանի ընդունած որոշումը: Ցույցը կազմակերպել էին տեղի եկեղեցիների և քրիստոնեական միությունների ծառայողները: Մասնակցել էին ավելի քան 400 քրիստոնյաներ: Ներկա էին եղել նաև քաղաքական գործիչներ, այդ թվում նահանգի սենատոր Մեյ Բիվերսը և կոնգրեսական Մարկ Փոուդին: Վերջինս ներկայացրել էր օրենքի նախագիծը, որը կոչվում է <<Թեննեսի նահանգում բնական ամուսնությունը պաշտպանող ակտ>>: Փաստաթղթում նշված է, որ Թեննեսիում պաշտոնապես ամուսնություն է ճանաչվում միությունը տղամարդու և կնոջ միջև: Հարավային բապտիստական միության էթիկայի և կրոնի հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Ռիչարդ Լենդը ցույցի ժամանակ հայտարարել էր.<<Ամերիկայի ապագան կախված չի այն բանից, թե ինչ են անում ոչ քրիստոնյաները, այլ կախված է, թե ինչ են անում քրիստոնյաները >>: Լենդը Christian Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ ամերիկացի հովիվները ծրագրել են նման ցույցեր անցկացնել երկրի բոլոր 50 նահանգներում: