Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանում Սիրիայի դեսպան  Ռիադ Հադդադը  հայտարարել էր, որ  Սիրիայի իշխանությունների տվյալներով  <<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում  կռվում են ԱՊՀ երկրների  ավելի քան 10 հազար քաղաքացիներ: Դեսպանը նշել էր, որ ահաբեկչության դեմ պայքարում բոլոր գործողությունները  Սիրիան համակարգում է Ռուսաստանի ղեկավարության հետ: Նրա խոսքով առաջիկայում Մոսկվա է ժամանելու  սիրիական պատվիրակությունը արտգործնախարար Վալիդ Մուալեմի գլխավորությամբ: