Ընտանիքի հարցերով պապական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Վինչենցո Պալիան Դամասկոս կատարած այցի ժամանակ Հռոմի Պապի անունից 110 հազար եվրո է փոխանցել փախստականների համար և արաբերեն լեզվով նոր Կտակարանի 6 հազար օրինակ: Գումարը առաջնահերթ նախատեսված է ձմռանը փախստականների կացարանները տաքացնելու համար: <<Տեղի եպիսկոպոսները կորոշեն, թե առաջին հերթին ում օգնել>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նշենք, որ Վինչենցո Պալիան երկար տարիներ եղել է <<Սուրբ Էգիդիա>>միջազգային բարեգործական կազմակերպության քահանան: Այդ կազմակերպությունը օգնություն է տրաամդրում կարիքավորներին ամբողջ աշխարհում: