Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների (հիսունականների) միության գլխավոր ժողովը միության բոլոր եկեղեցիների համար հաստատել է հալածվող քրիստոնյաների համար աղոթքի շաբաթ:Համաձայն այդ որոշման յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում եկեղեցիներում աղոթելու են հալածվող հավատացյալների, քրիստոնեական եկեղեցիների համար անկախ հարանվանական պատկանելությունից և երկրից: Յուրաքանչյուր եկեղեցի ինքը կորոշի, թե ինչ ձևաչափով են աղոթելու և ծոմ պահելու: <<21-րդ դարում քրիստոնեությունը շարունակում է մնալ ամենահալածվող կրոնը: 2015թվականին ավելի մեծ թվով քրիստոնյաներ են զոհվում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող պատերազմների պատճառով>>-ասել էր Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության գլխավոր եպիսկոպոսի տեղակալ Կոնստանտին Բենդասը: