Սուրբ Գահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին Վատիկանում հանդիպելու է Հռոմի Պապի հետ: Նշենք, որ վերջին անգամ` 1999 թվականին Վատիկանում հանդիպել էին Իրանի նախագահ Մոհամեդ Խաթամին և Հովհաննես Պողոս II Պապը: Իտալական լրատվամիջոցների համաձայն Իրանի նախագահի Իտալիա կատարելիք երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպելու է նաև Իտալիայի նախագահի և վարչապետի հետ: