Իսրայելում ահաբեկչությունների թվի կտրուկ մեծացման պայմաններում իսրայելցիներին իրենց աջակցությունը հայտնելու համար Իսրայել էր մեկնել Ռուսաստանի հրեական համայնքի պատվիրակությունը, որի կազմում էին 50 րաբբիներ, համայնքների առաջնորդներ, գործարարներ Ռուսաստանի տարբեր շրջաններից: Պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի Գլխավոր րաբբի Բերլ Լազարը: 4 օրերի ընթացքում պատվիրակության անդամները այցելել էին հրեականության համար սուրբ համարվող Երուսաղեմ, Ցֆատ, Քեբրոն և Տվերիա քաղաքները: Պատվիրակությունը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Հանդիպման ժամանակ իրենց աջակցությունն էին հայտնել Իսրայելի հրեաներին ահաբեկչության հերթական ալիքի դեմ պայքարում: Վարչապետը ասել էր.<<Ահաբեկիչները չեն ճանաչում հրեական պետությունը և ընդհանրապես մեզ չեն ցանկանում տեսնել այս հողի վրա: Սակայն մենք հաղթելու են այս պատերազմում>>: