AgionOros կայքի համաձայն`մարտի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք հրկիզել էին Բոլոր սրբերի ուղղափառ տաճարը: Ականատեսների վկայությամբ հարձակվողները խոսել էին արաբերեն լեզվով: Շատ շտապ դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունը և կարողացել էր հանգցնել կրակը: Նման օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել էր խուսափել ավելի լուրջ հետևանքներից: Վնասվել է տաճարի միայն տնտեսական տարածքը: Աթենքի թեմի ավագ քահանա Սիմեոն Վոլիոտիսը դիմել էր իշխանություններին`ասելով. <<Խնդրում ենք բացահայտել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել, բացի դա ապահովեք ուղղափառ տաճարների անվտանգությունը>>: