Invictory կայքի տեղեկացմամբ` <<Հիսուս>> ֆիլմի ստեղծողները հայտարարել են , որ կինոնկարը թարգմանվել է 1400-րդ լեզվով: Մոտ ապագայում կինոնկարը մատչելի կլինի բաոբաբյան լեզվով, որով խոսում են Արևելյան Աֆրիկայի որոշ ցեղեր: Թարգմանությունը ֆինանսավորել են Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի բնակիչներ Բիլլ և Բրենդա Քրեյս ամուսինները: <<Հիսուս>> ֆիլմի նախագծի տնօրեններից Քերի Հագենը ասել է.<<Ամենայն հավանականությամբ ամերիկացիների մեծ մասը երբեք չի լսել բաոբաբյան լեզվի մասին, սակայն այդ լեզվով խոսում է Տանզանիայում բնակվող ավելի քան 250 հազար մարդ: Եվ մենք հնարավորություն ունենք կիսվել Ավետարանով նրանց հարազատ լեզվով>>: Ֆիլմի հեղինակները ծրագրել են կինոնկարը թարգմանել աշխարհի բոլոր լեզուներով, իսկ ներկայումս դրանց թիվը կազմում է ավելի քան 50 հազար: Նշենք, որ <<Հիսուս>> կինանկարը առաջին անգամ ամերիկյան էկրաններին ցուցադրվել է 1979 թվականին: Այդ ժամանակից մինչ օրս ամբողջ աշխարհում ֆիլմը դիտել է գրեթե 5միլիարդ մարդ: