Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող մուսուլմանական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբը Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ բոլոր երկրների մուսուլմաններին կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը իսլամի մաս չի կազմում: Ահաբեկիչները, ովքեր քողարկվում են կրոնի ներքո, իրականում ոչինիչ չգիտեն իսլամի սկզբունքների և արժեքների մասին>>-ասել էր իմամը ինդոնեզական The Jakarta Post թերթին տված հարցազրույցի ժամանակ:Առաջիկա օրերին Ահմադ Ալ Թաիբը ելույթ է ունենալու Ջակարտայի համալսարանում, որի ժամանակ անդրադառնալու է գլոբալ ահաբեկչության և դրա դեմ պայքարի հարցերին: