Դյուսելդորֆում կայացած էկումենիկ ծառայության ժամանակ Գերմանիայի Քյոլն քաղաքի արքեպիսկոպոս, կարդինալ Ռայներ Վյոլկեն նախազգուշացրել է  Գերմանիայում և Եվրամիության մյուս երկրներում  մուսուլման փախստականների կողմից  քրիստոնյա գաղթականների   հասցեին հնչող  սպառնալիքների  վերաբերյալ: << Մտահոգիչ է, որ  քաղաքական գործիչները և իշխանությունները  լրջորեն չեն ընդունում այդ  սպառնալիքները: Քրիստոնյաների  հալածանքները  նրանց մտահոգող թեմա չի>>-ասել էր կարդինալը: Նրա խոսքով  Գերմանիան պետք է  ավելի  ակտիվ գործի   կրոնական իրավունքների և ազատության պաշտպանության ոլորտում: Իսկ բողոքական հովիվ Գոթֆրիդ Մարտենսը  լրատվամիջոցներին տված հարցարզույցում ասել էր, որ  Գերմանիայի  փախստականների ճամբարներում հաճախակի են դարձել քրիստոնյաների դեմ մուսուլման գաղթականների հարձակումների դեպքերը, սպառնալիքները: Քրիստոնյաներին ծեծում են, ստիպում խաչեր չկրել և այլն: Հովիվը առաջարկել էր մուսուլմաններին և քրիստոնյաներին տեղավորել առանձին ճամբարներում: << Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում քրիստոնյաները ենթարկվեն նման վերաբերմունքի>>-ասել էր Գոթֆրիդ Մարտենսը: