Ռուս Ուղղափառ եկեղեցին հույս ունի, որ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը պատասխանատվության կենթարկվի Միջերկրական ծովում խեղդված երեքամյա քուրդ տղայի` Այլան Քուրդիի ծաղրանկարը հրապարակելու համար: Այդ կապակցությամբ Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը հայտարարել էր.<< Այն մարդիկ, ովքեր ծայրահեղ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել կրոնական սրբությունների նկատմամբ, հիմա էլ ոտնահարում են մարդկային կյանքը, մարդկային ողբերգությունը ներկայացնելով ծայրահեղ անփույթ ձևով>> և հավելել.<<Կան բաներ, որոնց վրա ծիծաղել չի կարելի և ես հասկանում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր զայրացած են և պատրաստվում են դատի տալ այդ ամսագրին>>: Քահանայի կարծիքով մարդիկ, ովքեր ծաղրում են երեխայի մահը, ցույց են տալիս իրենց լիակատար անբարոյականությունը: Նշենք, որ ամսագրի շապիկի վրա պատկերված է ծովափի ավազի վրա պառկած երեխայի դին և մակագրություն.<<Որքան մոտ նպատակին>>: Հարևանությամբ երևում է ռեստորանի գովազդը` << Երկու մանկական ճաշացուցակ`մեկ գնով>>: Այս ծաղրանկարը առաջացրել է միլիոնավոր մարդկանց վրդովմունքը և զայրույթը: Ինչպես գիտենք, Մուհամեդ մարգարեի ծարանկարները հրապարակելու համար ընթացիկ տարվա հունվարին այդ ամսագրի խմբագրության վրա իսլամիստ գրոհայիններ էին հարձակվել և սպանել 12 աշխատակցի: