Հոկտեմբերի վերջին Բիլլի Գրեհեմի անվան Ավետարանական ասոցիացիայի նախագահ և << Սամարացու քսակ>> միջազգային բարեգործական կազմակերպության ղեկավար, հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա: Գրեհեմին հրավիրել են Ռուսաստանի ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Մոսկվայի քաղաքապետարանը, Ռուսաստանի նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ համագործակցության խորհուրդը, Ռուսաստանի միջկրոնական խորհուրդը: Հոկտեմբերի 31-ին Ֆրանկլին Գրեհեմը հանդիպելու է Ռուսաստանի և Բելառուսի ավետարանական եկեղեցիների առաջնորդների հետ: Ֆրանկլին Գրեհեմը համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմի հինգերորդ զավակն է: Նա մասնակցում է ավետարանական խոշորագույն նախագծերի, մի քանի հայտնի գրքերի հեղինակ է: 1989 թվականից մինչ օրս Ֆրանկլին Գրեհեմը ավետարանել է ավելի քան 3 միլիոն մարդու: Նա յուրաքանչյուր տարի կազմակերպում է << Հույսի փառատոն>> կոչվող ավետարանական ծառայությունը, որը հավաքում է հազարավոր մարդկանց: