Սիրիայի Կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը կոչ է արել պաշտպանել Սիրիայում և Իրաքում հալածվող քրիստոնյաների իրավունքները: Դետրոյտ կատարած այցի ժամանակ նա իր կարծիքն էր հայտնել Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ:<<Սիրիայում և Իրաքում աղետալի վիճակը հասել է աննախադեպ մասշտաբների: Քրիստոնյաները փախչում են Արևմուտք` փրկելով իրենց և հարազատների կյանքը: Մենք աղաչում ենք Արևմուտքին պաշտպանել նրանց իրավունքները : Սիրիայում և Իրաքում իրավիճակը ողբերգական է: Իրաքի հյուսիսում քրիստոնեական համայնք չի մնացել: Սիրիայում 4-րդ տարին է շարունակվում է պատերազմը և քրիստոնյաների հալածանքի վերջը չի երևում: Քրիստոնյաներին առևանգում են,սպանում, տանջում, ստիպում հրաժարվել իրենց հավատքից -հայտարարել էր Պատրիարքը և շարունակել. <<Այդ աղետալի իրավիճակի ստեղծման մեջ իրենց դերն ունեն ԱՄՆ-ը և արևմտաեվրոպական երկրները: Եվ այսօր այդ բոլոր պետությունները պարտավոր են օգնել քրիստոնյա փախստականներին: Ժամանակն է, որ եվրոպացի քրիստոնյա եղբայները և քույրերը օգնեն մեզ>>-եզրափակել էր Իգնատիոս Յուսեֆ III Յունանը: