Charisma News-ի համաձայն`ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ում գրառել է. <<Եթե ԱՄՆ-ը շարունակի մուսուլմանների ներգաղթի քաղաքականությունը, ապա երկիրը Փարիզի ահաբեկչությունից շատ ավելի սարսափելի իրադարձություններ կտեսնի>>: Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ը պայքարում է ահաբեկչության դեմ, ապա չի կարելի թույլ տալ, որ մուսուլման գաղթականները երկիր մտնեն: <<Ֆրանսիան և Եվրոպայի մյուս երկրները հեղեղված են Մերձավոր Արևելքից գաղթած երիտասարդ մուսուլմաններով : Իսլամը խաղաղ կրոն չի: Ժամանակն է, որ մեր նախագահը և քաղաքական գործիչները արթնանան, քանի դեռ շատ ուշ չի: Մեր ազգի անվտանգությունը սպառնալիքի տակ է: Վտանգված է մեր երեխաների ապագան: Չպետք է թույլ տանք, որ մեզ ոչնչացնել ցանկացող քաղաքական կամ կրոնական որևէ ուժ գաղթի մեր երկիր>>-գրել է Գրեհեմը: Մեկ այլ գրառման մեջ Ֆրանկլին Գրեհեմը այն կարծիքն է հայտնել ,որ ատելությունը և չարությունն են հանգեցրել բռնությունների աճին ամբողջ աշխարհում և ահաբեկչական նման հարձակումները չեն դադարի, մինչև մարդիկ չգիտակցեն աղոթքի զորությունը:<<Սիրտս ցավում է Փարիզում կատարվածի համար, շատ եմ ցավում զոհվածների համար և այդ ամենը տեղի է ունեցել ատելությամբ և չարությամբ լցված սրտերի պատճառով : Միայն Մեկը` Աստված կարող է փոխել մարդու սիրտը>>նշել է Ֆրանկլաին Գրեհեմը: Նա շեշտել էր, որ աղոթքները զորավոր ազդեցություն ունեն և իր էջի բոլոր այցելուներին կոչ էր արել շարունակել աղոթել: