Ռուսաստանի <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակություն>> կազմակերպությունը ռուսական դպրոց է բացելու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: << Մինչև 2015 թվականի վերջը Դամասկոսում կդրվի ռուսական դպրոցի հիմքը>>-ասել է կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը` նշելով, որ ժամանակին Սիրիայում գործել են ռուսական 40 դպրոցներ և այսօր պետք է վերածնել այդ ավանդույթը: Նշենք, որ <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակություն>>ոչ կառավարական կազմակերպությունը ստեղծվել է 1882 թվականին Ալեքսանդր III ցարի կարգադրությամբ, որպեսզի կազմակերպեր ռուս հավատացյալների ուխտագնացությունը Մերձավոր Արևելքի սրբավայրեր, արտասահմանում աջակցեր Ռուս ուղղափառ եկեղեցու ծառայությանը, Մերձավոր Արևելքում իրականացներ մշակութային և լուսավորչական գործունեություն, կատարեր Սուրբ Երկրի պատմական ժառանգության գիտական ուսումնասիրություն: Ներկայումս կազմակերպությունը ունի 27 բաժանմունքներ Ռուսաստանում և արտասահմանում: 2013 թվականին կազմակերպությանը առընթեր ստեղծվել է Մերձավոր Արևելքի և ՀյուսիսայինԱֆրիկայի քրիստոնյաների պաշտպանության կենտրոն: <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակություն>> կազմակերպությունը մեծ օգնություն է ցուցաբերում Սիրիայի քրիստոնյա և մուսուլման բնակչությանը: