Christian Post-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, Հանրապետական կուսակցությունից սենատոր Թեդ Կրուզը <<Fox>> հեռուստաալիքում ունեցած ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ձախ արմատական քաղաքական գործիչները խոր հակակրանք են տածում քրիստոնյաների հանդեպ: Որպես օրինակ սենատորը ներկայացրել էր նախագահ Բարաք Օբամայի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որում Օբաման քննադատում է ուժեղ հավատք ունեցող մարդկանց և նրանց ընդդիմադիր է համարում ամերիկյան մշակույթին: << Ձախ արմատականները միշտ էլ հակակրանք են ունեցել քրիստոնյաների նկատմամբ>> -նշել էր Թեդ Կրուզը: