Նորություններ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ավարտել է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցի լսումները

316news.org կայքի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ավարտել է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցի լսումները և իր վճիռը հրապարակելու է հունիսի վերջին: Դատարանում քննարկվում էր ամբողջ երկրում միասեռ զույգերի ամուսնությունները թույլատրելու օրենքի 14-րդ ուղղումը: Եթե օրենքը ընդունվի, ապա միասեռ ամուսնությունները կթույլատրվեն Ամերիկայի բոլոր նահանգներում: Ամուսնության և ընտանիքի հարցերով ինստիտուտի տնօրեն Մայք Մաքմանուսի խոսքով նման ամուսնությունների օրինականցմանը կողմ [...]

By |2015-05-12T11:54:15+04:00May 12th, 2015|Նորություններ|0 Comments

Նոր զեկույց կրոնական ազատության վերաբերյալ

  Сhristian Рost-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովը հրապարակել է ամենամյա հաշվետվությունը, համաձայն որի քրիստոնյաների նկատմամբ հալածանքների ամենաբարձր մակարդակը գրանցած 17 երկրներից  12-ում բնակչության մեծ մասը իսլամ է դավանում: Հանձնաժողովի հանձնարարականով այս վերջին զեկույցում  «հատկապես  վտանգավոր ինը  երկրների» ցուցակում ավելացվել են ևս ութ պետություններ, որոնցից յոթը մուսուլմանական  են: Այսպիսով ցուցակում ընդգրկված են հետևյալ [...]

By |2015-05-11T14:22:07+04:00May 7th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը դիմել է Շվեդիայի եկեղեցու Արքեպիսկոպոսին

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  դիմել է   Շվեդիայի լյութերական եկեղեցու առաջնորդ, կին Արքեպիսկոպոս Անթյե Յակելենին և  ասել. «Չի կարելի լռել կամ էլ անտեսել  ընտանիքի, ամուսնության, սեռական կյանքի հետ կապված հարցերը`վախենալով, որ դա կարող է վնասել  էկումենիկ համաձայնությանը»: Պապի կարծիքով, եթե այդ կարևորագույն  հարցերի պատճառով առաջանան դավանաբանական  տարաձայնություններ, ապա դա մեղք կլինի: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին  [...]

By |2015-05-11T13:58:59+04:00May 7th, 2015|Նորություններ|0 Comments

Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկ

Fides-ի համաձայն` շարունակվում են    Հիսուս Քրիստոսի Հարության տոնը բոլոր հարանվանություններում  նույն օրը նշելու հարցի շուրջ քննարկումները: Ղպտի եկեղեցու Պատրիարք Թավադրոս II-ի խոսքով   Հարության տոնը տարբեր օրեր նշելու ավանդույթը «պատմական խնդիր է» և չունի  դավանաբանական նշանակություն: Նա  առաջարկել է, որ    քրիստոնեական բոլոր եկեղեցիները  Սուրբ Հարությունը տոնեն ապրիլի երրորդ կիրակին: Այս մասին Թավադրոս II Պատրիարքը հայտարարել էր [...]

By |2015-05-08T12:33:34+04:00May 7th, 2015|Նորություններ|0 Comments

Թուրքիայում հրատարակվել է հայերեն լեզվով Ղուրան

Anadolu լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի Կրոնի հարցերով վարչությունը առաջին անգամ հրատարակել է  հայերեն լեզվով Ղուրան: «Մենք հույս ունենք, որ  իսլամից դեռևս անտեղյակ   մարդիկ կարող են ծանոթանալ նաև հայերեն լեզվով թարգմանված Ղուրանի միջոցով»- ասել է կրոնական պարբերականների հարցերով գլխավոր տնօրեն Դիանեթ Յուքսալ Սալմանը:Նրա խոսքով այդ նախագիծը իրականացվել է չորս տարում, իսկ միայն  թարգմանությունը տևել [...]

By |2015-05-08T12:33:45+04:00May 7th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանսիական քաղաքում կապամոնտաժեն Հովհաննես Պողոս II Պապի հուշարձանը

Ֆրանսիայի Փլոերմել  քաղաքի դատարանը որոշել է ապամոնտաժել  Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II –ի հուշարձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է: Հուշարձանը տեղադրել են 2006 թվականին: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկացմամբ` դատարանի վճիռը հիմնված է 1905թվականին ընդունված օրենքի վրա, համաձայն որի  Եկեղեցին անջատված է պետությունից: Ուստի հուշարձանը  տեղադրել են`  խախտելով օրենսդրությունը: Դատական իշխանությունների կարծիքով  օրենսդրությանը հակասում է ոչ թե [...]

By |2015-05-08T12:33:57+04:00May 7th, 2015|Նորություններ|0 Comments

Հրապարակվել է  Ամերիկայի ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը

«Newsmax>> պարբերականի հրապարակած Ամերիկայի 100 ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը  գլխավորել է  միջազգային  հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը: Ի դեպ ցուցակում ներառված են նաև  հայտնի մարզիկներ, դերասաններ, ովքեր հայտնի են իրենց քրիստոնեական գործունեությամբ:  «Մարտահրավերները, որոնց հետ այսօր բախվում են քրիստոնյաները, տարբերվում են անցյալ դարի  մարտահրավերներից: Ցուցակում ներառված ոչ բոլոր մարդիկ են  կանգնած  եկեղեցական ամբիոնի մոտ: Սպորտի  և շոու բիզնեսի աստղերը քրիստոնյա առաջնորդներ չեն, [...]

By |2015-05-05T11:33:08+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments

Եպիսկոպոս Ռյախովսկին հարգել է հայ նահատակների հիշատակը

Հայ ժողովրդին ցավակցել  և զոհերի հիշատակը  հարգել է Ռուսաստանի ավետարանական  հավատքի  քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Նա մասնակցել էր Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության  տաճարում կայացած  մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի աղոթքին, որը առաջնորդում էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եպիսկոպոս Ռյախովսկին Եզրաս Ներսիսյանին պաշտոնական նամակ էր հանձնել, որում իր և ավետարանական հավատքի եկեղեցիների անդամների անունից [...]

By |2015-04-27T09:37:35+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments

Իգոր Նիկիտինը ցավակցել է հայերին

«ТБН-Россия»  հանրային հեռուստաալիքի  տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Նիկիտինը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին. «Ողջ աշխարհի  համար նշանակալի այս օրը ես  դիմում եմ հայ ժողովրդին: Դուք մենակ չեք: Աշխարհի միլիոնավոր մարդիկ  Ձեզ հետ են և աջակցում են Ձեզ: Ես ցավակցում եմ  մեր ժամանակակիցներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին  հարյուրամյա վաղեմություն ունեցող այդ սարսափելի իրադարձությունների ժամանակ:  Ես համարձակվում [...]

By |2015-05-05T11:33:22+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments

Կարդինալ Ռաին Թուրքիային կոչ է արել ընդունել ցեղասպանությունը

Լիբանանյան Daily Star պարբերականի տեղեկացմամբ` մարոնիտ  պատրիարք, կարդինալ  Բեշար Բուտրոս Ռաին Թուրքիայի կառավարությանը  կոչ է արել  Ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված   ցեղասպանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդինալը մեկնաբանելով  ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի քաղաքականությունը, ասել էր. «Զանգվածային սպանությունների համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջը պետք է միշտ կատարվի»: Ի դեպ` կարդինալ  Բեշար Ռաին  մյուս քրիստոնյա առաջնորդների հետ  Հայաստանում ներկա էր գտնվել  Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին` այդ [...]

By |2015-05-05T11:33:41+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top