ԵԱՀԿ-ի շրջանակներում   քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ  Վատիկանի ներկայացուցիչ, մոնսինյոր Յանուշ Ուրբանչիկը հայտարարել էր, որ քրիստոնյաները ամենահալածվող  կրոնական խումբն է  ամբողջ աշխարհում: Նրա խոսքով ամենադաժան հալածանքների են ենթարկվում Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, սակայն Եվրոպայում  առկա  հակաքրիստոնեական  տրամադրությունները ևս լուրջ  մտահոգության  տեղիք են տալիս: <<Իրավական  միտումները Եվրոպայում  վկայում են   կրոնի, կրոնական հաստատությունների և դրանց  հասարակական  դերի  հանդեպ աճող անվստահության մասին:  Հատկապես մտահոգիչ է, որ քրիստոնյաներին արգելում են հրապարակայնորեն  դավանել իրենց հավատքը և համոզմունքները>>-հայտարարել էր մոնսինյոր Յանուշ Ուրբանչիկը: