Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  վերջերս Վատիկանում ընդունել էր ծառայությունը կատարելիս զոհված  իտալացի վեց հարյուր ոստիկանների հարազատներին: Պապը իր խոսքում բարձր է գնահատել  իրավապահների աշխատանքը: Նա հատկապես նշել  է բռնության և կաշառակերության դեմ մղվող պայքարում  ոստիկանների ցուցաբերած արիությունը, նրանց պարտքի  և կարգապահության զգացումը, ինչպես նաև ինքնազոհողության ոգին:  << Ոստիկանական ծառայությունը առաքելություն է >>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նրա կարծիքով հասարակությունը պարտական է ոստիկաններին, որոնց ծանր աշխատանքը հնարավորություն է տալիս  առօրյա կյանքով ապրել` չվախենալով հանցագործներից: