ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ  Վրաստանի բնակչության  մեծ մասի`87%-ի   համակրանքը դարձյալ  վայելում է  Կաթողիկոս -Պատրիարք Իլիա II-ը: Բնակչության շրջանում ունեցած մասսայականությամբ երկրորդ  տեղում  նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին է, իսկ երրորդում `պաշտպանության նախկին նախարար  Իրակլի Ալասանիան: Նշենք, որ սոցիոլոգիական հարցումները անցկացվել են ապրիլ ամսին, որին մասնակցել է  ավելի քան չորս հազար երեք հարյուր մարդ: Վրաստանում ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի հետազոտությունները ֆինանսավորում է Շվեդիայի  Զարգացման և համագործակցության  միջազգային գործակալությունը: