Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսների  կոնֆերանսը և Պապին առընթեր <<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> հիմնադրամը հայտարարել են  միջազգային աղոթքի շաբաթ հալածվող եկեղեցու համար: Աղոթքի շաբաթը սկսվել է մայիսի 17-ին: Տարբեր հավատքի համար հալածվող  քրիստոնյա եղբայրների և քույրերի համար աղոթում են վանքերում, թեմերում, տներում: Հրապարակվել են  նյութեր, որոնք  կարելի է  օգտագործել աղոթքի համար: