Կոսովոյին մերժել են ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում
Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը մերժել է Կոսովոյի անդամակցությունը: Տեղի ունեցած քվեարկության ժամանակ չի հավաքվել անհրաժեշտ նվազագույն 95 ձայնը: Քվեարկությանը մասնակցել էին 142 պատվիրակներ: Կողմ էին քվեարկել 92 երկրներ, դեմ` 50-ը, ձեռնպահ`29-ը: Կոսովոյի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում չընդգրկվելու կապակցությամբ Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը շնորհավորել էր Սերբիայի ժողովրդին: << Սա հաղթանակ էր մեզ համար: Վկայում է մեր երկրի [...]









